Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստն ընկել է հեծանվից
Անգլիայի հավաքականի և «Նյուքասլ Յունայթեդի» հարձակվող Էնթոնի Գորդոնը Գերմանիայում, մարզումային ճամբարում ընկել է հեծանվից և դեմքի ու ձեռքի թեթև վնասվածքներ է ստացել, հաղորդում է Goal.com-ը։
Նա սակայն կարողացել է մասնակցել հավաքականի հերթական մարզմանը։
Անգլիայի հավաքականը պատրաստվում է Եվրո-2024-ի 1/8 եզրափակչի հանդիպմանը Սլովակիայի ընտրանու դեմ։ Այդ մրցախաղը տեղի կունենա հունիսի 30-ին։