Առաջիկա 10 տարիների ընթացքում ԵՄ-ին պաշտպանության համար անհրաժեշտ է 500 մլրդ եվրո. Եվրահանձնաժողովի ղեկավար
Առաջիկա 10 տարվա ընթացքում ԵՄ-ին պաշտպանության համար անհրաժեշտ է լրացուցիչ 500 միլիարդ եվրո։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։
«Եթե հաշվի առնեք ամեն ինչ և հիմնվելով հանրային տեղեկատվության վրա, առաջիկա 10 տարիների ընթացքում մեզ անհրաժեշտ է լրացուցիչ 500 միլիարդ եվրո», – ասաց նա: Նրա խոսքով, այդ գումարը կարելի է ձեռք բերել ինչպես ԵՄ անդամ երկրների բյուջեներից, այնպես էլ ԵՄ հիմնադրամներից: