#ՀԻՄԱ. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՆ ԱՋԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ՍՈՒՐԲ ԱՆՆԱ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ Է. #ՈՒՂԻՂ

Այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ սրբազանը հերթական անգամ հանդիպում է իր աջակիցների, երկրի ճակատագրով մտահոգ անձանց համար:

Ըստ «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքի՝ հավաքի ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները

• Սույն թվականի հունիսի 12-ին տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում ՀՀ իրավապահ մարմինների պահվածքը, արձագանքը կամ դրա բացակայությունը, արձանագրված օրինաչափությունները և հետագա անելիքները

• Քաղաքական իրավիճակը տարածաշրջանում, Ադրբեջանի արտահերթ ընտրությունների օրակարգը, «Արևմտյան Ադրբեջան» թեմայի զարգացումը

Ինչպես նախորդ հավաքի ընթացքում ասել է Բագրատ Սրբազանը, մեր երկրի և ժողովրդի բոլոր կարևոր օրակարգերն այսուհետև քննարկվելու և ձևավորվելու են Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցող հանդիպումների ընթացքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930