Բաժիններ՝

Ուկրաինան անվտանգության ոլորտում պայմանագրեր է ստորագրել ԵՄ-ի, Լիտվայի և Էստոնիայի հետ

Եվրամիությունը և անդամ երկու երկիր՝ Լիտվան և Էստոնիան Բրյուսելում կայացած գագաթնաժողովում անվտանգության բնագավառում համաձայնագրեր են ստորագրել Ուկրաինայի հետ:

Այս մասին հայտնում է Reuters-ը:

ԵՄ-ի հետ համաձայնագիրը հանձնառություն է սահմանում՝ օգնելու Ուկրաինային անվտանգության և պաշտպանական քաղաքականության 9 ոլորտներում՝ այդ թվում զենքի մատակարարման, ռազմական վերապատրաստումների, պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության և ականազերծման:

Համաձայնագիրը՝ Լիտվայի և Էստոնիայի հետ ստորագրված փաստաթղթերի հետ մեկտեղ, նախատեսված է լրացնելու նմանատիպ այլ համաձայնագրերը:

Մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, կնքել են նման պայմանագրեր Կիևի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս