ԵՄ-ում համաձայնության են եկել. ֆոն դեր Լյայենը մնում է, Բորելն ու Միշելը հեռանում են

ԵՄ երկրները համաձայնեցրել են Եվրահանձնաժողովի ներկայիս նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի թեկնածությունը երկրորդ ժամկետի համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտասահմանյան լրատվամիջոցներին:

«ԵՄ առաջնորդները, որոնք բանակցում են դաշինքում բարձրաստիճան պաշտոնների շուրջ, պայմանավորվել են Ուրսուլա ֆոն դեր Լյայենին առաջադրել Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետի համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

ԵՄ առաջնորդները նաև պայմանավորվել են Եվրախորհրդի ղեկավարի պաշտոնում առաջադրել Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Կոշտուին, իսկ Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասին առաջադրել եվրոպական դիվանագիտության ղեկավարի պաշտոնում, որը հիմա զբաղեցնում է Ժոզեպ Բորելը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930