ՀՀ վարչական դատարանում գործադուլ է
![](https://168.am/wp-content/uploads/2021/03/dataran.jpg)
ՀՀ վարչական դատարանում գործադուլ են անում դատավորների օգնականները, գործավարները ու նիստերի քարտուղարները։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրանք բողոքում են ցածր աշխատավարձից։
Վարչական դատարանի գրասենյակը 12։30-ից փակ է։
Հիշեցնենք` ՀՀ առաջին ատյանի դատարանների, սնանկության և վարչական դատարանի դատավորների աշխատավարձը բարձրացել է 2024 թ. հունվարի 1–ից։