«Չարիքի իշխանությունը հետևողականորեն քանդում է հայկականության հիմքերը՝ իրագործելով «Հայաստան՝ առանց հայկականության» թրքահպատակ ծրագիրը». Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Չարիքի իշխանությունը հետևողականորեն քանդում է հայկականության հիմքերը՝ իրագործելով «Հայաստան՝ առանց հայկականության» թրքահպատակ ծրագիրը։

Ինչու՞ է այն առաջ մղվում դեռևս անխափան։

Պատճառները շատ են՝ քաղաքական, աշխարհքաղաքական, բարոյական, տնտեսական, իրավական, ես շատ իմանամ՝ ինչական։

Բայց ամենակարևոր պատճառը, թերևս, գաղափարականն է – մեզ դեռևս չի հաջողվում «հայկականությունը» ձևակերպել որպես անցյալի հենքի վրա ապագային միտված կուռ ու գրավիչ, ուժ տվող, լույս տվող գաղափարախոսություն։ Ապագային միտված։

Հայկականությունը պետք է լինի ոչ թե մոխիր պաշտելու, այլ կրակ ու լույս փոխանցելու մասին։ Առաջին հերթին՝ ապագայի մասին։ Այդպե՞ս է։ Դեռ ոչ։ Դեռ այդպես չէ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930