Թրամփը խոստացել է, ընտրվելու դեպքում, մինչև հունվարի 20-ը լուծել ռուս-ուկրաինական հակամարտnւթյnւնը
ԱՄՆ նախկին նախագահ և այս պաշտոնի թեկնածու Դոնալդ Թրամփը Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիա) իր կողմնակիցների հետ հանդիպմանը խոստացել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում ուկրաինական հակամարտությունը կկարգավորի մինչև երդմնակալությունը, հայտնում է Fox News-ը։
Միացյալ Նահանգների նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը կկայանա 2025 թվականի հունվարի 20-ին։
Թրամփն ընդգծել է, որ վերջ կդնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «սարսափելի» հակամարտությանը նախքան Օվալաձև աշխատասենյակ մտնելը։
«Նախքան ես կհասնեմ Օվալաձև գրասենյակ, կարճ ժամանակ անց, երբ մենք կհաղթենք նախագահական ընտրություններում, ես կկարգավորեմ սարսափելի հակամարտությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև», – ասել է նա:
Միլիարդատերը նաև նշել է, որ կկանխի երրորդ համաշխարհային պատերազմը։
Այս խոստումներից հետո հնչել են բուռն ծափահարություններ: