Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ
![](https://168.am/wp-content/uploads/2024/06/MixCollage-23-Jun-2024-11-59-AM-8923.jpg)
Իսրայելական ուժերը սկսել են ավիահարվածներ հասցնել և ռմբակոծել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքը:
Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հավելելով, որ պաղեստինցի պաշտոնյաները տեղեկացրել են մի շարք պայթյունների հետևանքով Գազայի հյուսիսում հինգ մարդու զոհվելու մասին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակումները հաջորդել են մի օր տևած անողոք ռմբակոծություններին, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 101 պաղեստինցի Գազայի հատվածում:
Լրատվամիջոցը դա համարում է Գազայում ամենամահաբեր օրն այն բանից հետո, երբ ավելի վաղ իսրայելական զորքերի հարձակման հետևանքով Նուսեյրաթում զոհվեց 274 մարդ: