Արցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվել է մեկ ամիս ժամկետով
Արցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվել է մեկ ամիս ժամկետով: Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։ Նրա խոսքով` կալանքի միջնորդությունը քննել է դատավոր Ջոն Հայրապետյանը:
Փաստաբանը հայտնել է, որ Աղաբալյանը հունիսի 12-ին դատարկ պլաստմասե շիշ նետելու պատճառով մեղադրվում է խուլիգանության մեջ։
Երվանդը երկու մանկահասակ (1 և 4 տարեկան) երեխաների հայր է, արցախյան վերջին 3 պատերազմների մասնակից։
Այսօր ավելի վաղ` փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ հուլիսի 12–ին ԱԺ շենքի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների տեսագրությունների հիման վրա սկսվել է ձերբակալությունների երկրորդ ալիքը։
Ձերբակալվել ու դատարան է ներկայացվել 8 անձ, որոնցից 5-ի նկատմամբ կայացվել է կալանքի որոշում։