Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը գործել Վրաստանի ԵՄ ձգտումներին համապատասխան․ Ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ի իր միկրոբլոգում կոչ է արել Վրաստանի կառավարությանը «գործել Վրաստանի ԵՄ ձգտումներին համապատասխան»։

Եվրահանձնաժողովի ղեկավարը Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ համատեղ լուսանկար է հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով երկրի նախագահին «Վրաստանի եվրոպական ապագայի հանդեպ նվիրվածության համար»։

«Վրաց ժողովուրդը ճնշող մեծամասնությամբ աջակցում է այս ուղուն։

Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը գործել Վրաստանի ԵՄ ձգտումներին համապատասխան»,- նշել է ֆոն դեր Լայենը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930