FT. Adidas-ը հետաքննում է Չինաստանում ընկերության բարձրաստիճան աշխատակիցների դեմ կաշառակերության մեղադրանքները
Adidas-ը հետաքննություն է սկսել Չինաստանում խոշոր կաշառակերության մեղադրանքների առնչությամբ այն բանից հետո, երբ ընկերությունը բողոք է ստացել, որով ընկերության բարձրաստիճան աշխատակիցները մեղադրվում են «միլիոնավոր եվրոներ» յուրացնելու մեջ, գրում է Financial Times-ը:
Անանուն նամակում, որը գրված է «Adidas China-ի աշխատակիցների» կողմից, նշվում են Adidas-ի չինական մի քանի աշխատակիցների անուններ, այդ թվում՝ երկրում մարքեթինգային բյուջեի պատասխանատու թոփ մենեջերինը։ Ասվում է, որ յուրացվել է 250 միլիոն եվրո:
Adidas ընկերությունը հաստատել է, որ հունիսի 7-ին ստացել է անանուն նամակ, որը վերաբերում է Չինաստանում օրենքների հնարավոր խախտումներին։ Սպորտային հագուստի գերմանական ընկերությունը հայտնել է, որ հարցը հետաքննում է արտաքին իրավախորհրդատուի հետ:
Ընկերությունն ավելի վաղ հայտնել էր, որ գերմանական սպորտային հագուստի հսկայի վաճառքը Չինաստանում այս տարվա առաջին եռամսյակում աճել է 8%-ով: