Տեսագրությունների հիման վրա սկսել է ձերբակալությունների երկրորդ ալիքը․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրոել է․

«Այսօր ազատ արձակվեցին հունիսի 12-ի գործով «առաջին ալիքի» բոլոր ձերբակալվածները։ Այսինքն՝ բերետները ձերբակալել էին բոլորովին անմեղ 28 անձի։

Միևնույն ժամանակ, տեսագրությունների հիման վրա սկսեց ձերբակալությունների երկրորդ ալիքը։ Ձերբակալվեց ու արագ դատարան ներկայացվեց 8 անձ, որոնցից 5-ի նկատմամբ արագ կայացվեց կալանքի որոշում՝

1) Կարմեն Մնացականյան – 1 ամիս

2) Վաչիկ Խաչատրյան – 1 ամիս

3) Լևոն Սաֆարյան – 2 ամիս

4) Արմենակ Խաչատրյան – 2 ամիս

5) Ավետիք Ջիլավյան – 1 ամիս

Եվս 3 անձի վերաբերյալ որոշումները կհրապարակվեն վաղը՝ հունիսի 16-ին՝

1) Տիգրան Սարիբեկյան

2) Սամվել Բաղդասարյան

3) Նարեկ Պետրոսյան

Ինչու՞մ են մեղադրում այս մարդկանց։ Ասում են՝ իբր խուլիգանություն են կատարել։

Ժողովրդի նկատմամբ նռակներ կիրառելու փաստից բարկացած՝ մեկը պլաստիկ շիշ է նետել, մյոսը՝ փետի կտոր։

Իսկ նռնակներ նետած, ծեծ ու ջարդ կատարած, Աբրահամին արյունլվա արած բերետներին դեռևս չենք տեսնի ո՛չ ձերբակալված և ո՛չ էլ կալանավորված։ Ռեժիմը չի զոհի իր «հերոսներին»։

Լույսը բացվի՝ կհրապարակեմ մի տեսանյութ այդ «հերոսներից» մեկի հերթական անպատիժ քաջագործության մասին»։

Տեսանյութեր

Լրահոս