Ի՞նչ սպասել նման մարդուց ․․․ Այն ամենը, ինչ խավար է, որովհետև միայն դա է նրա պատկերացրած կյանքը. Տարոն Սիմոնյան
Իրավաբանական գիտությունների թեկնածու, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Խավարած հոգու դրսևորում է, երբ մարդ, անգամ իշխանությունը ձեռքին, կրկին թշնամի է փնտրում յուր տան մեջ, որպեսզի արդարացնի իրական՝ արտաքին թշնամու կողմից շարունակաբար նվաստացվելու բարոյականությունը։
Կյանքում սեփական անձը բարձրացնելու չիրականացած փորձերի անիմաստության ցավոտ գիտակցությունը ծնում է նրա մեջ մի գահավիժող ստրկական բարոյականություն, որ պատրաստ է ստի ու կեղծիքի, տգիտության ու տմարդութայն փնջերով ոչնչացնի այն ամեն արժեքն ու սրբությունը, ինչը պաշտպանելու ու փայփայելու համար միամիտ մարդիկ նրան իշխանություն են տվել։
Ի՞նչ սպասել նման մարդուց ․․․ Այն ամենը, ինչ խավար է, որովհետև միայն դա է նրա պատկերացրած կյանքը։
Ի՞նչպես ազատել մարդկանց նրա խավարից ․․․
Նրա գործիքներին իրենից լավ դժվար տիրապետենք, բայց հնարավոր է նրան զրկել իր հիմնական ռեսուրսից՝ իր սիրած թշնամուց, աղմուկից ու այն սնուցող կողքի մարդկանցից ․․․»