Բելառուսի ԱԳՆ է կանչվել Մինսկում ՀՀ դեսպանատան աշխատակիցը
Բելառուսի ԱԳՆ է կանչվել Մինսկում ՀՀ դեսպանատան աշխատակիցը՝ պարզաբանումներ ներկայացնելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ, այս մասին հայտնում է Բելառուսի ԱԳՆ-ի խոսնակ Անատոլի Գլազը։
«Այսօր ԱԳՆ է կանչվել Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչը, որպեսզի փորձի մեզ բացատրել այս հարցը։ Հաշվի առնելով իրավիճակի զարգացումը, առաջիկայում Երևանից Մինսկ կժամանի նաև մեր դեսպանը»,- ասել է Գլազը:
Բելառուսի կառավարության ներկայացուցիչն հավաստիացրել է, թե Մինսկը մտադիր չէ վատթարացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ «որքան էլ հայաստանյան իշխանություններին դրդում են դրան արտաքին խաղացողները»։