Բաժիններ՝

Լեհաստանը և Գերմանիան հայտնել են, որ Ուկրաինային չեն փոխանցի Patriot ՀՕՊ համակարգեր

Վարշավան մտադիր չէ Կիևին փոխանցել իր Patriot զենիթահրթիռային համակարգերը։ Այդ մասին Radio Zet ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Սևերան։

«Ոչ, իհարկե ոչ»,- պատասխանել է նա հաղորդավարի հարցին՝ այդ հրթիռային համակարգերն Ուկրաինային փոխանցելու հնարավորության մասին։

Բյուրոյի ղեկավարի խոսքով՝ «ամբողջ մարտկոցի հանձնումը շատ վտանգավոր է» և «նվազեցնում է Լեհաստանի անվտանգությունը»։ Նա ընդգծել է, որ հակաօդային պաշտպանության այդ համակարգը երկրին «անհրաժեշտ է ենթակառուցվածքների և սեփական զորքերի խմբավորումների պաշտպանության համար»։

Ապրիլին Լեհաստանի Patriot համակարգերն Ուկրաինային փոխանցելու անհնարինության մասին էր հայտարարել այդ երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը։

Իր հերթին, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Բրյուսելում ՆԱՏՕ-ի ռազմական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը ժամանելիս հայտարարել է, որ Գերմանիան ներկայում հնարավորություն չունի Ուկրաինային տրամադրելու Patriot հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր։

«Մենք արդեն մատակարարել ենք երեք համակարգեր: Դա նշանակում է մեր հնարավորությունների քառորդ մասը, – ասել է նա: – Ուստի, մենք հնարավորություն չունենք տրամադրելու ավելի շատ, քան այդ երեք համակարգերը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս