17-ամյա Էմին Օհանյանը դարձավ շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների փոխչեմպիոն
Հայաստանի շախմատի երիտասարդական թիմի ներկայացուցիչները երկրորդ մեդալը նվաճեցին աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում:
Հնդկաստանի Գանդհինագար քաղաքում ընթացող մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության տղաների պայքարում որոշիչ եղավ վերջին տուրը:
Էմին Օհանյանը 11 հնարավորից վաստակեց 8.5 միավոր և Ղազախստանը ներկայացնող Նոգերբեկ Կազիբեկի հետ կիսեց 1-2-րդ հորիզոնականները:
Լրացուցիչ ցուցանիշներով Էմինը դարձավ արծաթե մեդալակիր:
Մամիկոն Ղարիբյանը, ով մրցաշարի նախորդ տուրում միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, վաստակեց 8 միավոր և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։