ԱՄՆ-ի բանակը համալրվում է թուրքերենի մասնագետներով
Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ ԱՄՆ-ի զինված ուժերը համալրվում են թուրքերենի մասնագետներով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ-ի բանակին ռազմական կրթության հարցում աջակցող ընկերության կողմից «Linkedin»-ում կատարվել է թափուր հաստիք ունենալու մասին հայտարարություն:
«Պահանջվում է թուրքերեն իմացող գործընկեր»:
Որպես պահանջվող հմտություն նշվել է կառավարության անդամի և կամ հոգևոր առաջնորդի նման խոսելու կարողությունը և զենքին տիրապետելը։
Թուրքական մամուլում տարածվող լուրերը վերնագրվել են հետևյալ կերպ. «ԱՄՆ-ն կրկին ինչ-որ բաներ է փորձում անել»: