«Սահմանադրության հարցը բանակցությունների սեղան բերելու փորձը խաղաղության գործընթացի տորպեդահարում է». Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ նշելով, որ պատրաստ են մեկ ամսում ստորագրել խաղաղության պայմանագիրը․

«Դա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավական հասունացած է, և կարելի է վերջին շտրիխները ճշգրտել, բերել վերջնական տեսքի՝ արդեն իսկ նախկինում երկկողմ հաստատված համաձայնությունների հիման վրա, և ստորագրել»։

Նա անդրադարձել է սահմանադրության փոփոխությունների մասին Ալիևի հայտարարություններին. «Այդ հարցը կապել, փորձել բերել բանակցությունների սեղան, խաղաղության գործընթացի տորպեդահարում է։ Չեմ բացառում՝ այդտեղ կան Հայաստանի ներքին գործերին միջամտություններ իրականացնելու որոշակի միտումներ, նաև, որոշակի դեզինֆորմացիայի վրա հիմնված, Հայաստանում պրոցեսներ հարուցելու միտումներ։

Սահմանադրության փոփոխության մասին ես խոսել եմ դեռևս 2019թ., և մեր օրակարգը բացառապես կապված է ժողովրդավարական փոփոխությունների հետ։ Մենք ասել ենք՝ սահմանադրական փոփոխությունը բանակցությունների մաս չի կարող լինել, որովհետև դա մեր ներքին, բացառապես ներքին օրակարգն է»։

 

Տեսանյութեր

Լրահոս