![](/banners/BeFunky-design.jpg)
Ցեղասպանությունից փրկված եզդի աղջկա մասին ֆիլմ է ցուցադրվել Թուրքիայում
![](https://168.am/wp-content/uploads/2024/06/561561784584.jpg)
«Ստամբուլի վավերագրական ֆիլմերի օրերի» 17-րդ փառատոնի ընթացքում ցուցադրվել է եզդի աղջկա մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ֆիլմը մասնավորապես պատմել է ահաբեկչական ճանաչված «Իսլամական պետություն» կազմակերպության կողմից իրականացված ցեղասպանությունից մազապուրծ եղած 7 տարեկան երեխայի կյանքի, նրա ցավերի և ողբերգությունների մասին:
Ֆիլմը կոչվել է «Քուրդիստանում գիշեր և մառախուղ» անունով:
Նշենք, որ փառատոնը մեկնարկել է հունիսի 7-ին և տևելու է մինչև հունիսի 13-ը: