Բաժիններ՝

Փարիզում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են Chanel-ի բուտիկի մեջ և պայուսակներ գողացել

Չորս կողոպտիչներ ավտոմեքենայով մխրճվել են Փարիզի կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող Chanel-ի բուտիկի մեջ և լյուքս տեսակի մի քանի պայուսակ գողացել: Այս մասին հաղորդում է BFMTV հեռուստաալիքը։

Հարձակումը տեղի է ունեցել հունիսի 10-ին՝ առավոտյան ժամը 5։20-ին, ութերորդ թաղամասի Մոնտենի պողոտայի բուտիկի վրա, հաղորդում է BFMTV-ն։

Պայուսակները գողանալուց հետո հանցագործներն այրել են այն մեքենան, որով կատարել են հանցագործությունը, նստել են մեկ այլ մեքենա և փախուստի դիմել։

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը հետաքննություն է սկսել, վնասի չափը դեռ պարզվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս