Անցկացվել է գաղտնի տեղեկատվության արտահոսքի կանխարգելման թեմայով պարապմունք
Հանրապետությունում մեկնարկած վարժական հավաքների շրջանակում հունիսի 5-ին պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության զինծառայողներն անցկացրել են տեղեկատվական անվտանգության, գաղտնի տեղեկատվության արտահոսքի կանխարգելման և ապատեղեկատվության դեմ պայքարի թեմաների վերաբերյալ մեթոդագործնական պարապմունք:
Պարապմունքի ընթացքում զինծառայողները պահեստազորայիններին ներկայացրել են մանրամասներ՝ պաշտպանության նախարարության տեղեկատվական միջոցների և
գործունեության վերաբերյալ, իրազեկել զինվորական ծառայության ընթացքում
մեդիագրագիտության վարքականոնների, մեդիահմտությունների և թվային
հասանելիություն ունեցող հիմնական գործիքների մասին:
Դասընթացի շնորհիվ պահեստազորայինները տեղեկացվել են, թե ինչպես կարելի է խուսափել կեղծ լուրերից՝ ապատեղեկատվության տարածման զոհ չդառնալու և տեղեկատվության արտահոսքի աղբյուր հանդիսանալուց զերծ մնալու համար։



