«Սա բավարար չէ. տասնյակ հազարավոր մարդիկ տեսել են պիկ-ժամին հեռարձակված կեղծիքը, իսկ ցերեկը հեռարձակված՝ «լղոզված» հերքումը կտեսնեն քչերը». Մելիքյանը՝ Հ1-ի «ներողության» մասին

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Հանրային հեռոիստաընկերության այս տեսանյութը՝ գրելով. «Մեր բարձրաձայնումից հետո Հանրային հեռուստաընկերությունն ընդունել է «սխալն» ու ներողություն խնդրել։

Բայց սա բավարար չէ՝  տասնյակ հազարավոր մարդիկ տեսել են պիկ-ժամին հեռարձակված կեղծիքը, իսկ ցերեկը հեռարձակված՝ «լղոզված» հերքումը կտեսնեն քչերը։

Միակ լուծումն այն է, որ երեկոյան եթերի ժամանակ նույն ձևաչափով ու նույն տևողությամբ ձայնի իրավունք տրվի նաև մեզ՝ Նարեկ Թևոսյանի պաշտպանական թիմին։

Ընդ որում՝ եթե ինձնից «զզվում եք», ապա դեմ չեմ, որ խոսեն «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» իմ ընկերները։ Միայն այդ դեպքում է, որ միջադեպը կհամարեմ հարթված։ Հա՛, ու նաև վերջնական նյութը պետք է մեզ հետ համաձայնեցնեք, որ կարևոր մտքերը «չկտրեք»։ Շնորհակալություն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930