«Այսօր շատ կարևոր աշխատանքների օր է»
Սրբազան պայքար տելեգրամյան էջը տեղեկացնում է, որ այսօր շատ կարևոր աշխատանքների օր է։
«Պետք է համալրել մեր շարքերը, ընդլայնել տեղեկատվական ռեսուրսների հնարավորությունները, նոր մարդկանց ներգրավել և պատրաստվել հունիսի 9-ի Մեծ Հանրահավաքին։
Խնդրում ենք տարածել Շարժման պաշտոնական ալիքները սոցիալական ցանցերի ձեր էջերում, որպեսզի հնարավորինս շատ մարդ կարողանա միանալ մեզ։
Ահա հղումները.
✅ #LiveAra
Նաև խնդրում ենք տարածել Մեծ Հանրահավաքի մասին տեղեկատվական պաստառները։ Ինչպես արդեն ասել ենք, հունիսի 9-ին Հանրապետության հրապարակում պետք է կայանա մեր ամենաբազմամարդ հանրահավաքը։
Պաստառները կարող եք ներբեռնել այստեղից։
Սիրելի հայրենակիցներ, հաղթանակը շատ մոտ է։ Միասին մենք կերտելու ենք մեր երազանքների Հոգևոր Հայաստանը։
📍Օրվա աշխատանքները կամփոփենք երեկոյան ժամը 19։00-ին սուրբ Աննա եկեղեցու բակում կայանալիք հավաքին։
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»։