X սոցցանցը ժամանակավորապես արգելափակել է ֆոն դեր Լայենի նախընտրական շտաբի էջը. ԶԼՄ

X սոցցանցը ժամանակավորապես արգելափակել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի նախընտրական շտաբի էջը: Այս մասին հայտնում է «Politico»-ն։

«Իլոն Մասկի X սոցցանցը անցյալ գիշեր կարճ ժամանակով սառեցրել է ֆոն դեր Լայենի նախընտրական շտաբի էջը՝ մեկ ժամ անց վերականգնելով այն»,- գրում է պարբերականը:

Սոցցանցի ներկայացուցիչների խոսքով` ֆոն դեր Լայենի թիմը ենթարկվել է համակարգված սպամ-հարձակման, որի ընթացքում ուղարկվել է շուրջ 10 հազար նամակ: ԵՀ-ի ղեկավարի շտաբում դա համարում են համակարգված կիբեռհարձակում, իսկ որոշ էլեկտրոնային նամակներ ուղարկվել են «Օլաֆ Շոլց» անունով էջերից:

Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2019 թվականին։ Նա այդ պաշտոնում առաջին կինն է։ 2024 թվականի փետրվարի վերջին ֆոն դեր Լայենը հաստատել է, որ առաջադրվելու է երկրորդ ժամկետի համար։

Տեսանյութեր

Լրահոս