Թուրքիան «TÜRKSAT 6A»-ով կլինի այն 11 երկրներից մեկը, որը կարող է արտադրել կապի արբանյակ
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրը և տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն մասնակցել են թուրքական «TÜRKSAT 6A» կապի արբանյակի ԱՄՆ ուղարկմանը։ Նշվում է, որ արբանյակը տիեզերք կարձակվի հուլիսի 8-ին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ «TÜRKSAT 6A» կապի արբանյակի քաշը կազմում է 4.2 տոննա և այն կգործի երկրից 35.786 կմ հեռավորության վրա։ Քաջըրը նշել է, որ արբանյակի ծրագրային ապահովումն ամբողջությամբ մշակված է ներքին ռեսուրսներով և տեղայնացման ցուցանիշը բարձր է 80%-ից։
Ըստ նախարարի, Թուրքիան մինչ օրս կապի արբանյակներ ձեռք է բերել արտասահմանյան ընկերություններից, իսկ «TÜRKSAT 6A»-ով կլինի այն 11 երկրներից մեկը, որը կարող է արտադրել կապի արբանյակ։