Բաժիններ՝

Թուրքիայի ծնելիության մակարդակը նվազում է. կառավարությունը կմեկնարկի 3 պիլոտային ծրագիր

Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է երկրում ծնելիության մակարդակի անկմանը և այդ ուղղությամբ արվելիք քայլերին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Գյոքթաշը, անդադառանալով Թուրքիայի նախագահի «գոյաբանական սպառնալիք» արտահայտությանը, որը նա արել էր «Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» (TÜİK) կողմից հրապարակված ծնելիության ցուցանիշների մասին խոսելիս, հայտարարել է 3 պիլոտային ծրագրի մեկնարկի մասին։

Ըստ նախարարի՝ նրանք պատրաստվում են այդ ծրագրերը կյանքի կոչել ամենացածր ծնելիության մակարդակն ունեցող 3 նահանգում։

Այդ ծրագրերի հիմքում ընկած է միջազգային փորձը, որը նրանք ուսումնասիրել են՝ խնդրին համապարփակ լուծում տալու համար։

Գյոքթաշը խոսել է նաև կանանց իրավունքների պաշտպանության մասին և նշել, որ այդ ուղղությամբ ևս ծրագրեր են մշակվում, ինչի հիմքում նորից միջազգային փորձն է լինելու։

Նշենք, որ TÜİK-ի տվյալների համաձայն՝ 2023-ին կենդանի ծնված երեխաների թիվը կազմել է 958․408։ Նրանց 51․3%-ը եղել է տղա, 48․7-ը՝ աղջիկ երեխա։

Ծնելիության ընդհանուր մակարդակի ամենացածր գործակիցը գրանցվել է Բարթընում․ այն է՝ 1․13 ։ Դրան 1․14 գործակցով հաջորդում են Զոնգուլդակն ու Քարաբյուքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս