Բաժիններ՝

Երևանի Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուն կներկայացվի Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում

Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում տեղի կունենա «Մոսկվա-Երևան-Մոսկվա. Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)՝ Երևանում» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Այն նվիրված է Ռուսական արվեստի թանգարանի հիմնադրման 40 և թանգարանի հիմնադիր, պրոֆեսոր, բժիշկ, ԽՍՀՄ աշխատանքային հերոս, Մոսկվայի պատվավոր քաղաքացի Արամ Աբրահամյանի ծննդյան 125-ամյակներին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ցուցահանդեսը, որում ներկայացված է Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուի յուրահատուկ ընտրանին, նպատակ ունի մոսկովյան արվեստասեր հանրությանը ներկայացնելու թանգարանը, բացահայտելու բժիշկ-կոլեկցիոների հավաքածուում առկա հայտնի նկարիչների՝ դեռևս չցուցադրված աշխատանքները:

Ցուցադրության 2 սրահները ներառում են բազմաթիվ հայտնի նկարիչների գրաֆիկական և գեղարվեստական աշխատանքներ: Մոսկովյան հանրությանը Երևանի Ռուսական արվեստի թանգարանը ներկայանում է այնպիսի հայտնի անուններով, ինչպիսիք են Կ. Կորովինը, Բ. Գրիգորիևը, Վ. Սերովը, Ն. Ռերիխը:

Ցուցահանդեսի շրջանակում երկու թանգարանների աշխատանքային համագործակցությամբ հրատարակվել է նաև պատկերագիրք, որը գիտահետազոտական աշխատանքի կարևոր արդյունք է:

Պրոֆեսոր Աբրահամյանը հավաքել է «Արծաթե դարաշրջանի»՝ 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ինչպես ռուսական, այնպես էլ հայկական կերպարվեստի ստեղծագործություններ։ Մեծանուն բժիշկը որոշում է իր հավաքածուն նվիրել Հայաստանին: Արդյունքում՝ 1984 թ․ Երևանում պաշտոնապես այցելուների առջև իր դռներն է բացում «Պրոֆ․ Ա․ Հ․ Աբրահամյանի հավաքածու» թանգարանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Մայիսի 8-ին Հայաստանում տեղի կունենա նշանակալի իրադարձություն, որը վերաիմաստավորում է երկրի տեխնոլոգիական զարգացման ուղղությունը։ Այս մասին հայտնում են Zeyro թիմից։ Հանդիսավոր ձևաչափով կներկայացվի Zeyro-ն՝ առաջին հայկական արհեստական բանականությունը, որը ստեղծվել է նոր ստանդարտներ սահմանելու և ժամանակակից շարժունակության ու թվային ծառայությունների տրամաբանությունը վերաձևակերպելու համար։ Սա պարզապես պրոդուկտի ներկայացում չէ, Zeyro-ն միավորում է արագությունը, ինտելեկտուալ ճկունությունն ու տեխնոլոգիաները՝ ձևավորելով ծառայությունների նոր որակ՝ առավել արդյունավետ, անհատականացված և կանխատեսելի։ Վերջին օրերին հանրային ուշադրության կենտրոնում հայտնված զեբրիկը, որը լայն արձագանք է ստացել թվային հարթակներում, իր ամբողջական իմաստն ու նշանակությունը կստանա հենց այս միջոցառման ընթացքում։ Պաշտոնապես կհաստատվի, որ այդ զեբրիկը հանդիսանում է Zeyro-ի սիմվոլը՝ արտացոլելով հարթակի գաղափարախոսությունն ու վիզուալ ինքնությունը։ Միջոցառումը կընթանա նախագծի հիմնադրի և ստեղծող թիմի ելույթներով, Zeyro-ի ամբողջական ներկայացմամբ, կենդանի ջազային կատարումներով, և բաց հարց ու պատասխանով՝ ապահովելով անմիջական շփում ներկաների և նախագծի հեղինակների միջև։ Սա հստակ ազդակ է շուկային, գործընկերներին և հանրությանը։ Zeyro-ն հանդես է գալիս որպես գործող ուժ։ Մայիսի 8-ը դառնում է մեկնարկային կետ՝ նոր իրականության համար։

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930