Բաժիններ՝

Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է Ճապոնական ծովում նավթի խոշոր հանքավայրի հայտնաբերման մասին

Ճապոնական ծովում՝ Կորեայի Հանրապետության տարածքից դեպի արևելք, նավթի և գազի հնարավոր խոշոր հանքավայր է հայտնաբերվել։ Քյդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը։

Յոնիլի ծովածոցում՝ Փhոհան քաղաքի մերձակայքում հայտնաբերված հանքավայրը կարող է ունենալ մոտ 14 միլիարդ բարել նավթ և գազ: Այդ ծավալի նավթը Կորեայի Հանրապետությանը կբավականացնի 4 տարի, իսկ գազը՝ 29 տարի։

«Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս մեծ հավանականություն, որ հանքավայրի պաշարները կազմում են 14 միլիարդ բարել նավթ և գազ․ այդ եզրակացությունները կատարվել են առաջատար հետազոտական ​​ինստիտուտների և փորձագետների կողմից», – Յուն Սոկ Յոլի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ Կորեայի Հանրապետության առևտրի, արդյունաբերության և էներգետիկայի նախարարությունը հաստատել է հետախուզական հորատման պլանը։ Դրա նախնական արդյունքները սպասվում են 2025 թվականի առաջին կեսին։

Հարավային Կորեայի իշխանությունները Ճապոնական ծովում նավթի և գազի հանքավայրի մեծ հավանականության նշաններ էին հայտնաբերել 2023 թվականի փետրվարին։ Դրանից հետո պրոֆիլային ընկերությանը հանձնարարվել է հետազոտություն կատարել։

Առևտրի նախարար Ան Դոկ Կինն ասել է, որ 14 միլիարդ բարելի հանքավայրը հինգ անգամ ավելի արժե, քան երկրի խոշորագույն՝ Samsung Electronics ընկերությունն ըստ կապիտալացման, որը գնահատվում է 328 միլիարդ դոլար: Նա պարզաբանել է, որ հանքավայրի պաշարների երեք քառորդը գազ է։

Կորեայի Հանրապետության Նավթի ազգային կորպորացիայի տվյալներով՝ երկիրն աշխարհում զբաղեցնում է չորրորդ տեղը նավթ ներմուծողների շարքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս