Հայտնի է Սլովենիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
![](https://168.am/wp-content/uploads/2024/06/1e04bd761699bc9c1ebf432172a482a2.thumb_.jpg)
Սլովենիա – Հայաստան ընկերական հանդիպումը կսպասարկի Կիպրոսը ներկայացնող մրցավարական անձնակազմը։
Հանդիպման մրցավար է նշանակվել Անդրեաս Արղիրուն, մրցավարի օգնականներ՝ Նիկոս Էղլեզուն և Մարիոս Դիմիտրադիսը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան Դեյան Բելաժիչն է Սլովենիայից:
Սլովենիա – Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա հունիսի 4-ին՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։