Մբապեն պայմանագիր է կնքել «Ռեալ»-ի հետ. Ֆաբրիցիո Ռոմանո
![](https://168.am/wp-content/uploads/2024/06/1699117200705_1bc9b614_93d4_4c73_a034_a6a2e9076ed8.thumb_.jpg)
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն պայմանագիր է կնքել իսպանական Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի հետ։ Այս մասին X-ի էջում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մադրիդի «Ռեալ»-ը շուտով պաշտոնապես կհայտարարի տրանսֆերի մասին։
Մբապեն 25 տարեկան է և նախկինում հանդես է եկել ՊՍԺ-ում: Ֆուտբոլիստը թիմի կազմում դարձել է Ֆրանսիայի հնգակի չեմպիոն, երկրի գավաթի և սուպերգավաթի եռակի հաղթող, երկու անգամ նվաճել Լիգայի գավաթը։