Էլինա Ավանեսյանը հաղթելով աշխարհի 8-րդ ռակետին` «Ռոլան Գարոս»-ի 1/8 եզրափակիչում է
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Էլինա Ավանեսյանը Ֆրանսիայի բաց առաջնության` «Ռոլան Գարոս»-ի 1/8 եզրափակիչում է:
Փարիզում ընթացող «Ռոլան Գարոս»-ի կանանց մենախաղիերրորդ շրջանում Ավանեսյանը մրցեց աշխարհի 8-րդ ռակետ չին Ժեն Ցինվենի հետ ևառավելության հասավ 3 սեթերից հետո` 3:6, 6:3, 7:6 (10:6) հաշվով:
«Ռոլան Գարոս»-ի 1/8 եզրափակիչում Էլինա Ավանեսյանի մրցակիցը դեռևս հայտնի չէ:
Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի 4 հիմնական մրցաշարերից մեկը համարվող «Ռոլան Գարոս»-ըկեզրափակվի հունիսի 9-ին: