Հնդիկ զբոսաշրջիկների հոսք է սկսվել Թուրքիա
![](https://168.am/wp-content/uploads/2024/05/resized_ac861_1236_tur_picture_20171030_13513860_13513858.jpg)
Թուրքիայում սկսվել է հնդիկ զբոսաշրջիկների հոսք։ Նշվում է, որ գերմանացիների և արաբների հոսքից հետո Թուրքիա են այցելում նաև հնդիկ զբոսաշրջիկներ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հնդիկների համար նախընտրելի վայրեր են Ստամբուլ և Էսքիշեհիր քաղաքները։
Թուրք էքսկուրսավարները, խոսելով հնդիկների այցելությունների մասին, նշում են, որ նրանք շատ են սիրում Թուրքիան, քաղաքների տեսքն ու դասավորությունը հիացնում է նրանց։
Հիշեցնենք, որ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2024-ի առաջին 2 ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ Թուրքիա է մեկնել 4.3 մլն զբոսաշրջիկ: