Բաժիններ՝

Թուրքիայում գրագիտության մակարդակն աճել է՝ հասնելով 97.6%-ի

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TÜİK) հրապարակել է «Կրթության ազգային վիճակագրությունը»՝ ըստ 2023թ. տվյալներով։ Թուրքիայի գրագիտության մակարդակն աճել է մինչև 97.6%: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հրապարակած «Կրթության ազգային վիճակագրությունը» ցույց է տալիս, որ կրթության միջին տևողությունը նույնպես ողջ երկրում աճ է գրանցել։

25 և բարձր տարիքային խմբի համար, եթե 2008 թվականին միջնակարգ և բարձրագույն կրթություն ստանալու մակարդակը 26․5 % էր, 2023 թվականին այդ ցուցանիշն աճել է մինչև 48.3%:

2023 թվականի դրությամբ Թուրքիայում 25 տարեկան և բարձր տարիքի անձանց կրթության միջին տևողությունը 9.3 տարի էր։ Այս ժամանակահատվածը տատանվում է կախված սեռից:

Կանանց կրթության միջին տևողությունը 8.6 տարի է, տղամարդկանց ուսման միջին տևողությունը հասել է 10․1 տարվա։

2008 թվականից ի վեր Թուրքիայում գրագիտության մակարդակը նույնպես աճել է, ըստ TUIK-ի: 2008 թվականին Թուրքիայի 6 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչության 91․8%-ը գրագետ էր։ 2023 թվականին այս ցուցանիշն աճել է մինչև 97․6 %։

Այս ընթացքում կանանց գրագիտության մակարդակը 86․9 %-ից հասել է 96%-ի։ Տղամարդկանց մոտ այս ցուցանիշն էլ ավելի է աճել՝ 96․7 %-ից հասնելով 99․2 %-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս