ՌԴ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում հեղեղումների հետևանքով վնասված երկաթուղու կառուցման հարցում
Ռուսաստանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով վնասված երկաթուղու կառուցման հարցում։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Երկաթուղու կառուցման հետ կապված Ռուսաստանի գործընկերների հետ, կարծես, պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- ասաց Փաշինյանը։
Ավելի վաղ, ՀՀ կառավարության նիստին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ երկաթուղու տարբեր հատվածներում վնասները մոտ 2 կիլոմետրի են հասնում։