Գեղարքունիքի մարզում ավտոմեքենան 20 մ գլորվել է ձորը. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 20:30-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ 33-ամյա Էդգար Հովհաննիսյանը, վարելով «ՎԱԶ 21-011» մակնիշի՝ 91 TO 900 համարանիշի ավտոմեքենան՝ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր գլորվել ձորը: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Է. Հովաննիսյանն ու ուղևոր` Սևան քաղաքի բնակիչ 26-ամյա Սուրեն Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:

Ավտոմեքենան ձորից դուրս է բերվել քաղաքացիների և ՃՈ աշխատակիցների օգնությամբ, ինչից հետո ոստիկանության Գավառի քննչական բաժանմունքի քննիչի հանձնարարականով այն տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Տեսանյութեր

Լրահոս