Բաժիններ՝

Հնդկաստանի հյուսիսում ուժգին տապի պատճառով վտանգի կարմիր մակարդակ են հայտարարել

Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը երկրի հյուսիսի մի քանի նահանգներում 5 օրով վտանգի կարմիր մակարդակ է սահմանել այնտեղ տիրող սաստիկ տապի պատճառով։

The Times of India պարբերականը հաղորդում է, որ ցերեկը ջերմաստիճանը կարող է հասնել ըստ Ցելսիուսի սանդղակի 47 աստիճանի։

Առողջապահության ոլորտի մասնագետները մարդկանց նախազգուշացրել են շատ հեղուկներ օգտագործել և դրսում չգտնվել, հատկապես ժամը 11։00-ից 16։00-ի հատվածում, քանի որ ուժգին տապի կարող է տարբեր առողջական խնդիրներ առաջացնել։

Ի հակադրություն հյուսիսում տիրող տապի, երկրի հարավային նահանգներում առաջիկա 2-3 օրերին սպասվում են հորդառատ անձրևներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս