Կասիլյասը չի հայտնվել Գալաթասարայի հետ հանդիպման հայտացուցակում
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շարունակում է վստահել Դիեգո Լոպեսին։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
Ենթադրվում էր, որ մադրիդցիների դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով վերականգնվել է ձեռքի ծանր վնասվածքից հետո, կհայտարարվի «Գալաթասարայի» հետ առաջին հանդիպմանը, որը տեղի կունենա վաղը։
Այնուամենայնիվ, «արքայական» ակումբի ավագը հերթական անգամ չի ընդգրկվել հայտացուցակում. դարպասներում տեղ կզբաղեցնի Դիեգո Լոպեսը, ով հիանալի մրցաշրջան է անցկացնում։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» պաշտպաններ Ֆաբիո Կոենտրաուն և Ռաֆայել Վարանը վերականգնվել են վնասվածքներից և ընդգրկվել են այն 19 ֆուտբոլիստների թվում, ովքեր կարող են մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Գալաթասարայի» հետ խաղին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը