Մենք առերեսվում ենք Ադրբեջանական Հանրապետությունում սիոնիստական և «Մոսադի» ներկայության հետ. Ֆոադ Իզադի

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի ենթարկվելու առնչությամբ Թեհրանի համալսարանի Համաշխարհային հետազոտությունների ֆակուլտետի դասախոս դոկտոր Ֆոադ Իզադին իրանական պետական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում նշել է՝ «Երբ որևէ ուղղաթիռ վթարի է ենթարկվում, հնարավոր է, որ դա լինի տեխնիկական խնդրի կամ եղանակային վատ պայմանների հետևանքով։ Սակայն այլ պատճառներ էլ լինում են։

Մենք առերեսվում ենք Ադրբեջանական Հանրապետությունում սիոնիստական և «Մոսադի» ներկայության հետ։ Հուսով ենք՝ նախագահն անվնաս կլինի, սակայն այս պատահարի պատճառները կուսումնասիրվեն։

Չնայած հարևանների նկատմամբ հարգանքին, նրանք չպետք է վերածվեն Իրանին հարված հասցնելու միջավայրի, և Բաքվի իշխանություններն էլ պետք է այս հանգամանքին ուշադրություն դարձնեն»։

Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի մոտավոր վայրը քարտեզի վրա նշել եմ սլաքով։

Այս անտառապատ լեռնային պատմաաշխարհագրական տարածքը, որը պարսկերենով հայտնի է Արասբարան, հայերենով՝ Պարսպատունիք, թյուրքերենով՝ Ղարադաղ կամ Ղարաջադաղ, պատմականորեն բնակեցված է եղել իրանցիներով և հայերով։

16-րդ դարից սկսած, տեղի ատրպատականյան իրանական բարբառներն աստիճանաբար զիջել են դիրքերը թյուրքերենին, չնայած մինչև այժմ էլ իրանալեզվության առանձին կղզյակներ գոյություն ունեն, իսկ հայությունը սկսել է արտագաղթել տարածքից 1828թ.-ից ի վեր՝ հաստատվելով Հարավային Կովկասում, իսկ այնուհետ՝ Իրանի քաղաքային բնակավայրերում։

Տեսանյութեր

Լրահոս