Եթե Իրանի նախագահի հետ տեղի ունեցածը մահափորձ է, ապա կազմակերպիչները ըստ էության չեն «խնայել» նաև Իլհամ Ալիևին. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրում է․ «Եթե Իրանի նախագահի հետ տեղի ունեցածը մահափորձ է, այլ ոչ դժբախտ պատահար, ապա հնարավոր է ասել, որ դրա կազմակերպիչները ըստ էության չեն «խնայել» նաև Իլհամ Ալիևին։ Չէ՞ որ Իբրահիմ Ռեյիսին ըստ էության վերադառնում էր իրան֊ադրբեջանական սահմանին նրա հետ հանդիպումից։ Դա էր այդ գոտի Ռեյիսիի այցի հիմնական նպատակը։ Ընդ որում, այդպիսի հանդիպման մասին խոսվում էր շատ վաղուց, թերևս տարի, կամ ավելի էլ առաջ, բայց այն հետաձգվեց, հետո առաջացավ հարաբերության լարում, եվ այս օրերին ըստ էության որոշակիորեն նաև անսպասելի եղավ այդ հանդիպումը։

Մահափորձի վարկածի պարագայում, Ալիեւը կամ կստացվի կամա, թե ակամա հանցակից, մեղսակից, կամ «խայծ»։ Դա, ըստ իս, մանրուք թվացող, առավել եւս անուղղակի, պայմանական, բայց երեւի թե բավականին նուրբ դետալ է։ Իրանի նախագահի հետ պատահածի առնչությամբ այլ դիտարկումներ, անդրադարձեր հիմնականում կանեմ տելեգրամյան հարթակում»։

Տեսանյութեր

Լրահոս