Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Ոստիկանության զորքերի հատուկ նշանակության գումարտակի ծառայողներն, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, մայիսի 16-ին ժամը 19.10-ին մայրաքաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող Սուրբ Աննա եկեղեցու բակում ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել հանրահավաքի մասնակից 30-ամյա տղամարդուն։
Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած հետքերով ապակյա գլանակ և դեղնականաչավուն զանգվածով 2 թղթե փաթեթ:
Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: