Չարի վերջը լինելու է. այսօր վախն է, հաջորդը լինելու է դեղ խմելը. Բագրատ Սրբազան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիայի ընթացքում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե իրենց հայտարարած հանրահավաքից հետո ոստիկանական ուժերը փակել են Ազատության հրապարակ մտնող բոլոր մուտքերը, հեգնեց.

«Գեղեցիկ չե՞ն համազգեստները։ Սրանից հետո էլ ի՞նչ հաջորդ, մարդը վախեցած է, ի՞նչ եք ուզում, որ լինի։ Հաջորդ գործողությունը՝ պետք է դեղ խմել, սա է։ Հիմա վախ է, վախի մեջ, հաջորդը դեղ խմելն է, որպեսզի վերականգնվի»։

Լրագրողի դիտարկմանը, որ Երևանում հայտարարվեց, որ բողոքի ակցիաները կտևեն 7-10 օր՝ Նիկոլ Փաշինյանին հրաժարական պարտադրելու համար, Բագրատ սրբազանը նկատեց.
«Ես ասել եմ և նորից կկրկնեմ, նախ, որ դրանք քարի վրա գրված չեն, ոչ էլ Ավետարանի խոսքն են։ Ժամանակն իր հետ բերում է այն մոտեցումները, ըմբռնումները, ընկալումները, ճանապարհները, այսօրվա չափազանց գեղեցիկ լեզվով ասած՝ մարտավարությունները։ Դրանք կբերվեն ու կհանգեցնեն չարի վերջին։ Ինչպես որ շատ նշանավոր, գեղեցիկ, հրաշալի մատուցված մեր հեքիաթի պատմությունն է»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս