Բաժիններ՝

Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի

Հարավաֆրիկյան Հանրապետության հարավ-արևմտյան Ջորջ քաղաքում կառուցվող շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24-ի: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի քաղաքապետարանը։

Ըստ քաղաքապետարանի ներկայացուցչի՝ վերջին ժամերին փլվածքների տակից դուրս է բերվել ևս հինգ մարմին, բայց 28 մարդ նախկինի նման անհետ կորած է: Փրկել են 29 մարդու, նրանցից 13-ը գտնվում է հիվանդանոցում։ Ավելի վաղ հաղորդվել էր 19 զոհի մասին:

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Միաժամանակ սկսվել է մահացածների ինքնության ճանաչման գործընթացը։ Ստացվող տեղեկությունների համաձայն՝ շինհրապարակում աշխատում էին միգրանտներ Մոզամբիկից և Մալավիից։

Քաղաքի կենտրոնական հատվածում կառուցվող բազմահարկ շենքը փլուզվել է մայիսի 6-ին։ Փլուզման պահին շենքում եղել են շինարարներ։ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։

Ջորջը Արևմտյան Քեյփի նահանգում մեծությամբ երկրորդ քաղաքն է Քեյփթաունից հետո։ Նրա բնակչությունը գերազանցում է 200 000-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս