Շվեյցարիայի փոխկանցլերը հանկարծամահ է եղել լեռներում
Դաշնային խորհրդի խոսնակ և փոխկանցլեր Անդրե Սիմոնացին մահացել է ուրբաթ օրը լեռներ կատարած արշավի ժամանակ, հայտնում է Շվեյցարիայի կառավարության մամուլի ծառայությունը։
Սիմոնացին 55 տարեկան էր։
«Նրա մահվան լուրը ցնցել է Դաշնային խորհրդի անդամներին և դաշնային կանցլերին։ Դաշնային խորհուրդը և կանցլերը իրենց խորին ցավակցությունն են հայտնում նրա ընտանիքին և հարազատներին»,- ասված է հաղորդման մեջ։
2008 թվականի նոյեմբերին Անդրե Սիմոնացին նշանակվել էր փոխկանցլեր և Դաշնային խորհրդի նախագահ։
2009 թվականի հունվարի 1-ից նա մասնակցել է կառավարության նիստերին, արձանագրություններ է վարել և զբաղվել կապերով:
Դաշնային կանցելյարիայում նա ղեկավարել է մի քանի բաժին և նախագահական ծառայությունը։