Բաժիններ՝

Վրաստանում ժողովրդավարական ​​հետընթացն անհանգստացնում է ԱՄՆ-ին. Ջեյք Սալիվան

Միացյալ Նահանգներին խորապես անհանգստացնում է Վրաստանում ժողովրդավարական հետընթացը։ Վաշինգտոնի կարծիքով՝ Թբիլիսին ընտրության հնարավորություն ունի՝ կամ «Կրեմլի ոճով» աջակցելու «օտարերկրյա գործակալների» օրինագծին, կամ՝ ժողովրդի եվրատլանտյան նկրտումներին: Այս մասին հայտնում է The Times of India-ն՝ վկայակոչելով ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հայտարարությունը:

«Մենք խորապես անհանգստացած ենք Վրաստանում ժողովրդավարության հետընթացով»,-գրել է Ջեյք Սալիվանը X-ում:

«Վրացի խորհրդարանականները կանգնած են վճռորոշ ընտրության առաջ՝ աջակցել վրաց ժողովրդի եվրատլանտյան նկրտումներին, թե ընդունել Կրեմլի ոճով օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որը հակասում է ժողովրդավարական արժեքներին»,-նշել է նա:

«Նահանգներն աջակցում է վրաց ժողովրդին»,-հավելել է Սալիվանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս