Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2024/05/1136331.jpg)
Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ:
Այս մասին հայտնել է Կոլումբիայի արտաքին գործերի նախարարությունը, նշելով, որ երկրի իշխանությունները Թել Ավիվին պաշտոնապես տեղեկացրել են դիվանագիտական հարաբերությունների խզման մասին:
«Երեկ Կոլումբիայում Իսրայելի դեսպանին պաշտոնապես նոտա է փոխանցվել, որով հաստատվում է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու կառավարության որոշումը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ Թել Ավիվում և Բոգոտայում երկու երկրների հյուպատոսությունների աշխատանքը կշարունակվի: