Տյումենի մարզում ավելի քան 6500 բնակիչ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ռուսաստանի Տյումենի մարզում հեղեղումների պատճառով տարհանված բնակիչների թիվն աճում է։ Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ մայիսի 3-ի դրությամբ հեղեղումների գոտիներից տարհանվել է տարածաշրջանի ավելի քան 6500 բնակիչ։
43 բնակավայրերում ջրածածկ է մնում 361 շենք, 523 ամառանոց, 3169 տնամերձ հողատարածք և ավտոճանապարհների 30 հատված, ընդգծվում է հաղորդագրության մեջ։
Մայիսի 2-ի տվյալներով՝ Տյումենի մարզում հեղեղումների գոտիներից տարհանվել էր 6000 մարդ։
Հեղեղումների սպառնալիքի պատճառով ապրիլի 8-ից տարածաշրջանում արտակարգ դրության ռեժիմ է գործում։