Գիտնականները հետաքրքիր նմանություն են գտել մարդկային օրգանների և դրանց աշխատանքին նպաստող ուտեստների միջև (լուսանկարներ)
«Բոլոր երեխաներն էլ, անշուշտ, լսել են առողջ ապրելակերպի լոզունգի մասին, թե «դու այն ես, ինչ ուտում ես»: Մենք գտել ենք 10 կերակուրներ, որոնք շատ նման են այն մարմնի մասերին, որոնք սնուցվում են այդ ուտելիքներն ընդունելիս: Օրինակ՝ ուղեղի աշխատանքը լավացնող պոպոքը ունի հենց ուղեղի տեսք: Մի՞ թե սա զուգադիպություն է: Հնարավոր է: Իհարկե ներքևում նշված ուտելիքները դրական են անդրադառնում ողջ օրգանիզմի վրա, բայց նրանք հատկապես օգտակար են մարմնի այն մասերի համար, որոնց հիշեցնում են»,- ամերիկացի գիտնականների խոսքերն է մեջբերում lovemysoul.com կայքը:
1. Գազար՝ աչք.
Երբ գազարը բաժանում ես հորիզոնական շերտերի, ապա շերտերից յուրաքանչյուրում կարող ես տեսնել՝ աչք: Եթե ավելի մոտիկից նայես շերտին, ապա գազարի ռադիացվող գծերը կհիշեցնեն բիբը և ծիածանաթաղանթը: Եվ իսկապես ձեր մայրիկի պատմությունները ճիշտ էին՝ կեր շատ գազար և աչքերդ լավ կտեսնեն: Գազարը հարուստ է վիտամիններով և անտիօքսիդներով, ինչպիսիք են beta-carotene-ն, որի առկայությունը կասեցնում է առաջնային տեսողության կորուստը տարեց մարդկանց մոտ:
2. Պոպոք՝ ուղեղ:
Պոպոքի մակերեսի գալարները և փոսերը հիշեցենում մարդկային ուղեղը, իսկ պոպոքի ամբողջական կառուցվածքը հիշեցնում է ուղեղի 2 կիսագնդերը: Կարծես թե բնավ էլ պատահական չէ, որ դիետոլոգներն ուղեղին շատ հաճախ կոչում են «ուղեղի սնունդ»: Պոպոքը պարունակում է մեծ քանակությամբ omega-3 ճարպաթթու, որն էլ մեծապես նպաստում է ուղեղի աշխատանքի լավացմանը:
3. Կարոս (сельдерей)՝ ոսկոր:
Երկար և յուղալի կարոսի կապոցը հիշեցնում է մարդու ոսկորներ, և այո կարոսը լավ է ոսկորների ամրության և առողջության համար: Այն լավ սիլիկոնի աղբյուր է, որը ոսկրի մոլեկուլար կառուցվածքի մեջ է մտնում և հետևաբար կարոսը լավ է ոսկորների համար: Նկարները iStockphoto-ի կողմից
4. Ավոկադո՝ արգանդ:
Էլեկտրական լամպի տեսք ունեցող ավոկադոն նման է արգանդի, և այն նաև օժանդակում է առողջ սերունդ տալուն: Դիետոլոգ Էլիզաբեթ Սոմերը, ով «Երջանկության Համար Կեր Քո Ձևով» գրքի հեղինակն է, ասում է. – «Ավոկադոն վիտամին B9-ի լավ աղբյուր է: Այն նվազեցնում է արգանդի վզիկի dysplasia-ի առաջացմանը, որը քաղցկեղի նախնական վիճակ է»:
5. Կակղամորթեր(моллюски)՝ ամորձիններ
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կակղամորթերը, որոնք նման են ամորձինների, լավ ազդեցություն են թողնում տղամարդու սեռական օրգանների վրա: Հոլանդիայում հետազոտություններ կատարող գիտնականները խորհուրդ են տալիս դիետայի մեջ համատեղել վիտամին B9-ը և ցինկը: Նրանք նշում են, որ կակղամորթերը հարուստ են այդ երկու էլեմենտներով, և հետևաբար ունեն մեծ դրական ազդեցություն տղամարդկանց սպերմայի որակը լավացնելու վրա»:
6. Գրեյթֆրութ՝ կուրծք
Երկու կլոր ցիտրուսային մրգերը՝ լիմոնը և գրեյպֆրութը չափազանց նման են կնոջ ձևին և դա զուգադիպություն չէ: Գրեյթֆրութը պարունակում է միացություններ ինչպիսիք են լիմոնոիդները, որոնք լաբորատոր պայմաններում ունեն քաղցկեղի զարգացումը կասեցնող դեր:
7. Լոլիկ՝ սիրտ
Կտրեք լոլիկի մի շերտ և անպայման կտեսնեք, որ նրա խոոչները հիշեցնում են սրտի կառուցվածք: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լոլիկում պարունակվող միացությունները իջեցնում են սրտային հիվանդությունների ռիսկը թե տղամարդկանց և թե կանաց մոտ: Իսկ եթե դուք լոլիկը կլանեք ձեթի, կամ ձիթապտղի յուղի հետ, ապա դա կլավացնի անհրաժեշտ միացությունների յուացումը ձեր կողմից մոտ 10 անգամ:
8. Կարմիր գինի՝ արյուն
Կարմիր գինին, որը հարուստ է անտիօքսիդներով և պոլիֆենոլով չափազանց նման է արյանը: Երբ գինե եք ըմպում, լցվում եք առողջ մասիկներով, որոնք պաշտպանում են Ձեզ արյունը ոչնչացնող այնպիսի տարերից, ինչպիսիք են օրինակ խոլեստերինը, որը սրտային հիվանդությունների առաջացման հիմանակն պատճառներից է: Գինու մեջ կան նաև արյունը նոսրացնող միացություններ, որոնք իջեցնում են երակներում խցանումների ռիսկը: Հենց խցանումներն են, որ կաթվածի պատճառ են դառնում:
9. Կոճապղպեղ(имбирь)՝ ստամոքս
Այն մարդիկ, ովքեր երբևէ խմել են կոճապղպեղի օշարակ, երբ ստամոքսի ցավ են զգացել, անպայմանորեն գիտեն կոճապղպեղի հակափսխեցուցիչ ազդեցության մասին:
10. Քաղցր կարտոֆիլ՝ ենթաստամոքսային գեղձ
Երկարաձև քաղցր կարտոֆիլը շատ նման է ենթաստամոքսային գեղձին, և նաև ունի շատ դրական ազդեցություն տվյալ օրգանի աշխատանքի և պահպանման համար: Քաղցր կարտոֆիլը պարունակում է մեծ քանակությամբ կարոտին, որը ակտիվ հակաօքսիդանտ է և պաշտպանում է մարմնի հյուսվածքները, այդ թվում ենթաստամոքսային գեղձը