Բաժիններ՝

ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար

Հյուսիսատլանտյան դաշինքն ուղիղ պատասխանատվություն է կրում ուկրաինական ճգնաժամի համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։

«ՆԱՏՕ-ն աննկարագրելի պատասխանատվություն է կրում ճգնաժամի համար, դաշինքը պետք է մտածի իր դերի մասին, դադարի մեղքը բարդել ուրիշների վրա և արդյունավետ գործնական գործողություններ ձեռնարկի ճգնաժամի քաղաքական կարգավորման համար», – Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Վան Վենբինը հավելել է, որ Չինաստանը զենք չի տրամադրում պատերազմող կողմերին և խստորեն վերահսկում է երկակի նշանակության ապրանքները, ներառյալ անօդաչու սարքերի արտահանումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս