Բաժիններ՝

Հայոց ազգային կյանքում այս իրադարձությունները երկա՜ր սպասված են

Հայր Ասողիկ Կարապետյանը ֆեյսբուքյան իկչր էջու գրում է․ «Ամենախնամ Աստծո ողորմությամբ և բարձր տնօրինությամբ Հայոց Հայրապետի՝ առաջիկա սեպտեմբերի վերջին կատարվելու է Մյուռոնօրհնություն և վերաօծվելու է Սբ Էջմիածնի Մայր Տաճարը:

Հայոց ազգային կյանքում այս իրադարձությունները երկա՜ր սպասված են:

Սրբալույս Մյուռոնով մենք՝ հայերս, սրբագործվում ենք, եղբայրանում Քրիստոս Փրկչին, դառնում Արարիչ Աստծո զավակ և այսպես ի մեջ հայության թշնամությունը վերանում է և ամենուր ու ամենքի մեջ հաստատվում է սերը. ԲԱՐԵՐԱՐ ՈՒ ՀՐԱՇԱԳՈՐԾ ՍԵՐԸ:

Սբ Էջմիածնով մենք՝ հայերս, ճանաչում ենք մեր հայ ինքնությունը և առաքելությունը, ուխտում ենք հավատարիմ մնալ Հայոց սուրբ ավանդին՝ հառաջ ընթանալով հավիտենության ճանապարհով:

Այս իրադարձություններին ընդառաջ սուրբ պարտք ունենք մտքով, սրտով ու հոգով, մեր ողջ անձով ու կյանքով պատրաստվելու, վերափոխվելու, պայծառակերպվելու և այլակերպվելու:

Հոգևոր այս վերելքն աստվածվայելուչ կերպով անցնենք, հայրենանվիրումով և ազգաշեն կենսագործունեությամբ, որպեսզի շնորհաբաշխ այդ իրադարձությունների ներգործությամբ վերազարթոնք ապրի հայ կյանքը և մենք մասնակից լինենք Հայոց արշալույսի վերակերտմանը:

Հայաստանն է սկիզբն աշխահի և աշխարհը կլինի Հայաստանով, Քրիստոնյա Հայաստանով: Այս է Ճշմարտությունը և Ճշմարտությունը հաղթություն է: Հավատանք Հայկյան հավիտենական հաղթությանը, որը միշտ և անդադար քարոզում և հաստատում է Եկեղեցին Հայկական՝ ի գլուխ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս